Ներկայացնում ենք հնդկական կինեմատոգրաֆիայի և շոու-բիզնեսի 15 ամենագեղեցիկ կանանց:
Այշվարիա Ռայ - Հնդկաստանի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկն է, ով նաև «Միսս Աշխարհ 1994» մրցույթի հաղթողն է:
Պադմա Լակշմի -Հնդկաստանի ամենագեղեցիկ հաղորդավարուհիներից մեկն է, ով վարում է «Ավագ խոհարար» հեռուստաշոուն:
Պրիանկա Չոպրա - «Միսս աշխարհ 2000» մրցույթի հաղթողը շատ արագ դարձավ Հնդկաստանի ամենահայտնի աստղերից մեկը, ով նկարահանվեց ամենաեկամտաբեր ֆիլմերում:
Արչի Պանջաբի- Այս դերասանուհին իր կարիերան սկսել է Անգլիայում: Նա արժանացել է «Էմմի» մրցանակին:
Ալիա Բհատ- 22-ամյա այս գեղեցկուհին ֆիլմերում նկարահանվել է դեռ մանկուց:
Կատրին Կաիֆ- մոդել, դերասանուհի
Չիտրանգադա Սինգխ- 40-ամյա այս դերասանուհին, ասես 20 տարեկան լինի: Իր մաշկի մուգ գույնի, գեղեցիկ աչքերի և արտաքինի շնորհիվ` նա շատ հաջողությունների է հասել իր դերասանական կարիերայում:
Սոնամ Կապուր - Բոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից մեկը
Սաննի Լեոնե - Կանադայում ծնված այս գեղեցկուհին, տեղափոխվել է Հնդկաստան և դարձել Բոլիվուդի ամենահաջողակ դերասանուհիներից մեկը:
Սոնալի Բենդրե - Այս դերասանուհին ֆիլմերում նկարահանվում է դեռևս 1990-ականներից:
Անուշկա Շարմա - դերասանուհի
Ռիա Սեն -Հայտնի դերասանուհի Մուն Մունի աղջիկն է: Այս գեղեցկուհին մոդել է և իր կարիերան սկսել է 16 տարեկանում:
Սամանտա Պրաբու - 28-ամյա այս դերասանուհին արժանացել Filmfare Awards-ի 3 մրցանակի: Նա աշխարհում ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկն է:
Մալիկա Շերավատ - դերասանուհի
Ֆրիդա Պինտո - Այս գեղեցկուհին որոշեց դերասանուհի դառնալ այն ժամանակ, երբ տեսավ, թե ինչպես է դերասանուհի Շարլիզ Թերոնը խաղացել «Հրեշը» ֆիլմում: Ֆրիդան ինչպես Հնկաստանի, այնպես էլ Հոլիվուդի ամենահայտնի դերասանուհիներից է: