Քանյե Ուեսթը շարունակում է մնալ սկանդալի կենտրոնում:
Ինչպես գրում է justjared.com–ը, համացանցում հայտնվել է մի ձայնագրություն, որտեղ լսվում է,թե ինչպես է 38-ամյա ռեփ երգիչը Թեյլոր Սվիֆթին անվանում «կեղծ»: Հիշեցնենք, որ Քիմի ամուսինը իր հավաքածուի ցուցադրության ժամանակ երգերից մեկում ասել է, որ ինքն է Թեյլոր Սվիֆթին հայտնի դարձրել:
Ձայնագրությունում նա ասում է.
«Ես 50 տոկոսով ավելի շատ ազդեցություն ունեմ մարդկանց վրա, քան Սթենլի Քուբրիկը, Պետրոս առաքյալը, Էսկոբարն ու Պիկասոն: Ես աշխարհի ամենաազդեցիկ մարդն եմ»: