Ամերիկացի էպատաժային երգչուհի Լեդի Գագան վերջերս իր միկրոբլոգում հայտարարել է, որ ստիպված է հետաձգել մի շարք համերգներ իր ԱՄՆ-ով ու Կանադայով շրջագայության շրջանակում հոդերի հիվանդությունից հետո, որը սրվել էր Մոնրեալում ելույթից հետո։
Ըստ Associated Press –ի, երգչուհին խոստովանել է, որ իր օգնականներին չի ասել հիվանդության մասին եւ այժմ ստիպած է շտապ կերպով փոխել Չիկագոյում, Դեթրոյթում եւ Համիլթոնում ելույթների օրերը։ «Հուսով եմ, հնարավորինս շուտ կկազդուրվեմ։ Ատում եմ այս հիվանդությունը։ Հազար ներողություն։ Ես ձեզ սիրում եմ», - երկրպագուներին հաղորդել է Գագան իր Թվիթերում։
Շրջագայություն մնացած մասը տեղի կունենա ծրագրված ժամանակացույցով։