Ինչպես և կարելի էր ենթադրել, Լեդի Գագայի ռայդերը ևս նույնքան տարօրինակ է, որքան և երգչուհու կերպարը:
Պարզվում է' էպոտաժային երգչուհին, հատկապես, խիստ է մոտենում սպիտակեղենի ընտրությանը: Դրանք պետք է լինեն շատ փափուկ և պարտադիր պետք է լինեն վառ դեղին կամ վարդագույն երագների մեջ: Դրանք անպայման պետք է բուրեն նարդոսի կամ սպիտակ վարդերի պես:
Լեդի Գագան իրեն հարմարավետ է զգում այսպես. նա ցանկանում է, որ իր դիմահարդարման սենյակի պատերը լինեն արծաթագույն ատլասից, բազմոցները' սպիտակ, իսկ պատերին պետք է անպայման ամրացված լինեն իր սիրելի երաժիշտների պոստեռները, որոնք են' Բիլլի Հոլլիդեյը, Դեվիդ Բոուին և հանրահայտ “Queen” խումբը:
Սակայն երգչուհու ամենահետաքրքիր պահանջը, թերևս, երկար վարդագույն վարսերով մանեկենն է:
Որքան էլ, որ տարօրինակ է, Լեդի Գագան չի պատվիրում մսե հագուստների համար հատուկ սառնարան: Ո՞վ գիտե, միգուցե երգչուհին իր սեփականն է իր հետ վերցնում: