Հայտնի դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն հայտարարել, որ ամուսնությունն իր համար բացարձակ չծրագրվող բան է:

 

Վերջերս հայտնի դարձավ այն մասին, որ Լեոնարդո ԴիԿապրիոն բաժանվել է իր հերթական սիրուց՝ Քելլի Ռորբախից, ում հետ, ասում են, դերասանը նշանված է եղել: Իհարկե, հոլիվուդյան աստղի չամուսնացած լինելը շատ լրագրողների ստիպել է զրուցել Լեոյի հետ նրա՝ ամուսնանալու վերաբերյալ ծրագրերից: Ի պատասխան վերջիններիս զարմանքի՝ ԴիԿապրիոն պատասխանել է կարճ, բայց անկեղծ.

 

«Ամեն ինչ իր ժամանակն ունի: Հնարավոր չէ պլանավորել ամուսնությունը: Դուք չեք կարող ծրագրել դա: Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ պետք է տեղի ունենա»,- հայտարարել է Լեոնարդո ԴիԿապրիոն՝ ուրախացնելով իր բազմաթիվ երկրպագուներին այն բանով, որ չի պատրաստվում մշտապես ամուրի մնալ: