Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, «Голос» նախագծի 1-ին եթերաշրջանի մասնակից Մարգարիտա Պոզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Վաղ թե ուշ սա պետք է տեղի ունենար: Ինչպես երևում է, ճշմարիտ է ասած, որ ամեն ինչն իր ժամանակն ունի: Եվ այսպես, եկել է մեր ժամանակը: Այսօր Մարտ Բաբայանի հետ ձայնագրեցինք մեր նոր երգը: Անհամբեր սպասում եմ վերջնական արդյունքին, որովհետև այն համատեղ մտահղացման արդյունք է: Ես շատ ուրախ եմ, որ 5 տարի անց, կրկին երգում եմ քեզ հետ, իմ սիրելի Մարտ»:

Ձեզ ենք ներկայացնում աշխատանքի արդյունքը: