Լուսինե Թովմասյանը տոնական օրերն ընտանիքի հետ անցկացրել է Աղվերանում: Նա BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ Ձմեռ պապն իրենց երեւանյան բնակարան է այցելել դեկտեմբերի 31-ի առավոտյան, որից հետո ուղեւորվել են քաղաքից դուրս:
«Այս տարի իրագործելու շատ նպատակներ ունեմ, որոնք մեծ մասամբ կապված են երեխայի հետ, իսկ աշխատանքում կակտիվանամ տարվա երկրորդ կեսին»,-մեզ հետ զրույցում ասել է Լուսինեն' պատմելով, որ նախորդ տարեվերջին' դեկտեմբերի 27-ին դուստրը դարձել է մեկ տարեկան:
Աղջնակի առաջին տարեդարձի առթիվ ծնողները մեծ հավաքույթ են կազմակերպել. «Հրավիրել էինք այն մարդկանց, ովքեր ողջ տարվա ընթացքում կիսել են մեր ուրախությունն ու շփվել Արիանայի հետ։ Տորթի մոմերը ես փչեցի, իսկ աղջիկս փորձում էր դրանք ձեռքով բռնել:)»։
Շարունակությունը` այստեղ: