Bravo.am-ը գրում է.

 

Ռոզի Ավետիսովան դարձել է 28 տարեկան։ Թեեւ դերասանուհին փոքր-ինչ վատառողջ է եղել, բայց մտերիմ ընկերների հետ տոնել է տարեդարձը. «Կեսգիշերին չցանկացա նշել, որ հաջորդ օրվա հետաքրքրությունը չկորչի։ Նախընտրեցի, որ երեկոյան հավաքվենք, բայց հատուկ երեկույթ չէի կազմակերպել, նույնիսկ չեմ լուսանկարվել»։

 

Նա նշել է, որ ծննդյան օրը հակասական զգացողություններ է ունենում.«Այս տարի առավելապես ուրախ էի, քանի որ այն ընկերներս, որոնք Հայաստանում չեն ապրում, կողքիս էին։ Փչեցի տորթի մոմերն ու երազանք մտապահեցի, չնայած' միշտ եմ երազում ու իմ առջեւ նպատակներ դնում։ Անձնական կյանքս չեմ պլանավորում, իսկ աշխատանքիս մեջ նպատակ եմ դնում, որ ավելի պրոֆեսիոնալ դառնամ եւ ավելի լավ ֆիլմերում նկարահանվեմ»։

 

 

Շարունակությունը` այստեղ: