Կարեն Բաբաջանյանի «Արամմա» ֆիլմի մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է, որտեղ նկարահանվել են Գոռ Հակոբյանը, Մարիամ Ադամյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ելենա Բորիսենկոն, Ժաննա Բուտուլյանը, Արթուր Մանուկյանը, Արսեն Օհանջարյանը, Աննա Մանուչարյանը, ինչպես նաեւ Կուբայից՝ Ինդիրա Ռեյեսը: Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա դեկտեմբերի 24-ին, իսկ այսօր Life.panorama.am-ը զրուցել է «Արամմա» ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Մարիամ Ադամյանի հետ:

 

Մեզ հետ զրույցում դերասանուհին փորձեց զերծ մնալ ֆիլմի մասին մանրամասներ հայտնելուց, իր իսկ խոսքերով, որպեսզի պահպանի հետաքրքրությունը, թեպետ ոգեւորությունը մեծ էր եւ այնուամենայնիվ որոշ տեղեկություններ հայտնեց.

 

«Չգիտեմ հանդիսատեսը կզգա այն ամբողջ էմոցիաները, որ ես ապրել եմ նկարահանման հրապարակում, թե ոչ, բայց իսկապես ինձ համար իմ կյանքի ամենահիշարժան օրերից էր այն ընթացքը, երբ նկարահանվեցի «Արամմա» ֆիլմում: Ամեն օրը շատ հետաքրքիր էր անցնում, մենք օրեր շարունակ ապրում էինք Տավուշի մարզի՝ Իջեւանի շրջանի Անապատ (Լաստիվեր) հանգստի գոտում, որտեղ իրականացվում էին նկարահանումները: Իսկապես դժվար է փոխանցել այն ամենը, ինչ վայրի ցեղի ներկայացուցիչների հոգեբանությամբ ապրել ենք այդ մի քանի օրը. ես շատ շնորհակալ եմ Կարեն Բաբաջանյանին մեզ այդպիսի հրաշք օրեր պարգեւելու համար»:

 

Շարունակությունը` այստեղ: