Այսօր Հայաստան է ժամանել ամերիկաբնակ երգիչ Հարութ Բալյանը: Մինչ վաղը լրագրողների հետ հանդիպելը, նա առաջինը BRAVO.am-ին պատմել է, թե ինչ նպատակով է հայրենիքում.«Այցս գործնական է, բացի այդ, եկել եմ ընկերներիս հանդիպելու ու կարոտս առնելու: 2010 թվականից հետո չէի տեսել աշնանային Երեւանը»:

 

Այստեղ նա ներկայացնելու է գարնանը Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում տեղի ունեցած իր մենահամերգի DVD տարբերակը.«Ելույթ եմ ունեցել ճոխ ու աշխարհահռչակ համերգասրահում' կատարելով ինչպես արդեն հայտնի երգերս, այնպես էլ նոր գործեր' «Հայաստան», «Քամանչա», եւ զուգերգեր Չիոմայի եւ Կլարա Էլիասի հետ: Համերգն անցել է լուսային նոր ձեւավորմամբ ու նոր շնչով»,-ասել է նա' տեղեկացնելով, որ տեսասկավառակը նախատեսված չէ վաճառքի համար, նաեւ հասանելի է YouTube-ում:

 

 

Շարունակությունը` այստեղ: