Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել: «Ես ինձ շատ ուժեղ եմ զգում՝ կրելով հայկական ավանդական զարդեր, որոնք մեր նախնիները կրում էին 100-ավոր տարիներ առաջ:
Երբեմն արթնանում ենք և կրակ ենք զգում ամբողջ օրվա համար, երբեմն նույնիսկ անկողնուց դուրս գալն է դժվար տրվում:
Շնորհավորում եմ, որ դեռ փորձում եք, որ քաջություն ունեք շարունակելու և տանելու Ձեր մարտերը։
Մենք ժպտում ենք միմյանց, երբ տեսնում ենք իրար, որպեսզի չծանրաբեռնենք միմյանց մեր անձնական բեռով:
Առաջին հերթին ամեն ինչ սկսվում է մտքից: Դուք վերահսկում եք այն ամենը, ինչ դուք անվանում եք ձեր իրականություն, ամենակարևորը՝ ոչ մի ուղղությամբ չշտապելն է:
Փոփոխությունը գործընթաց է, որը մենք չենք գնում, իսկ հետո անմիջապես տիրապետում ենք դրան:
Հստակ գրեք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում: Լսեք ձեր սրտին և հասկացեք, թե իսկապես ինչից պետք է ձերբազատվեք, որպեսզի տեղ բացեք գալիք լավի համար:
Քայլ առ քայլ…
Շնորհավոր լիալուսին»,- գրել է երգչուհին։