Երգչուհի Քրիստինե Պեպելյանը այսօր իր երկրպագուների դատին կհանձնի «Կարոտից» երգի տեսահոլովակը: Մինչ պրեմիերան՝ երգչուհին իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
«3 տարի առաջ այս պահին լի էի էմոցիաներով, որովհետև հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին Ձեզ էի ներկայանալու իմ մենահամերգով…
Ու հիմա՝ 3 տարի հետո, նույն օրը, էլի անհամբեր եմ,անհանգիստ ու լի սպասումներով, որովհետև ինձ համար անչափ կարևոր սեպտեմբերի 28-ին ձեր դատին եմ հանձնելու իմ նոր «Կարոտից» երգի տեսահոլովակը…
Երգելու եմ ձեզ համար…. երգելու եմ հույսով,որ կհավանեք մեր մեծ թիմի աշխատանքը։
Շնորհակալ եմ բոլորին….
Շնորհակալ եմ,որ իմն եք»: