Հնդիկ գիտնականները պարզել են, որ կապսաիցինը՝ այն բաղադրիչը, որը կծու պղպեղին բարկություն Է հաղորդում, ինչպես Է սպանում քաղցկեղային բջիջները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի Քիմիական ընկերության մամուլի տեղեկագրում:

 

Ավելի վաղ մկների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում բարձր չափաբաժիններով կապսաիցինը կարող Է սպանել քացկեղային բջիջները՝ անձեռնմխելի թողնելով առողջները: Բայց այդ արդյունքներն ուղղակիորեն փոխադրել մարդու վրա չի կարելի, նույն արդյունքին հասնելու համար մարդիկ ստիպված կլինեին չափից դուրս շատ պղպեղ ուտել:

 

Այդ հետազոտություններն անհրաժեշտ են կապսաիցինի հիման վրա հակաքաղցկեղային պատրաստուկների ստեղծման նպատակով՝ հաբերի կամ ներարկումների համար լուծույթների ձեւով: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են The Journal of Physical Chemistry B հանդեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: