Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչուհի Սոնա Շահգելդյանը, ով պատմեց կինոոլորտում իր հաստատուն քայլերի, առաջիկա աշխատանքների եւ իր նորակազմ ընտանիքի մասին:

 

Հաշված օրեր հետո էկրաններ կբարձրանա «Հյուսիս-հարավ» ֆիլմը, որտեղ Սոնան եւս իր մասնակցությունն է ունեցել: Երգչուհին նկատեց, որ չնայած նկարահանումները հեշտ են ընթացել, այնուամենայնիվ, իր համար ռիսկային էր այդ դերում ներկայանալը. «Ֆիլմում ես մարմնավորում եմ ռեստորանի մենեջեր-տնօրենի, ումից շատերը վախենում են, ով շատ պահանջկոտ է, խիստ, իր գործի գիտակ, բայց եւ շատ բարի, նա փորձում է օգնության ձեռք մեկնել բոլորին:

 

Կարծում եմ՝ կազմակերպիչներն էլ, մասնակից դերասաններն էլ կփաստեն, որ ես խնդիրներ առաջացնող մարդ չեմ, ուստի ողջ նկարահանման ընթացքում ես առանց տրտնջալու ամեն բան արել եմ լավ արդյունք ստանալու համար: Իհարկե, նկարահանումները ունեին նաեւ իրենց դժվարությունները, իմ մասնակցությունը այս դերում բավականին ռիսկային էր, իմ տեսարանները ստանալու համար շուրջ տասը օր մինչև ուշ գիշեր մենք նկարահանման հրապարակում էինք, վերաբերվում էինք ամենային պատասխանատվությամբ, որպեսզի ստանանք իմ դերի հետ կապված ռեժիսորի պատկերացրած իրավիճակները»,- պատմեց Սոնա Շահգելդյանը:

 

Շարունակությունը` այստեղ: