Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն Le Figaro TV Magazine հանդեսում հրապարակված հարցազույցում խոստովանել Է, որ ցանկանում Է վաճառել Ֆրանսիայում իրեն պատկանող ամբողջ ունեցվածքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Կարծում եմ, որ ֆրանսիայում ամեն ինչ կվաճառեմ: Ես այլեւս չեմ ցանկանում լինել այդ երկրի մի մասը՝ նույնիսկ հաշվի առնելով, որ սիրում եմ ֆրանսիացիներին, բացի այն լրագրողներից, որոնք ծառայում են կառավարությանը»,- հայտարարել Է Դեպարդիեն:

 

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որտեղ Է նա ապրելու, Դեպարդիեն ասել Է, թե այս պահին արդեն ապրում Է Իտալիայում, բայց հեռանկարում պատրաստվում Է բնակվել Բելառուսում, եւ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լավ մարդ Է»:

 

Դերասանը նաեւ նշել Է, որ իրեն դուր չեն գալիս այն հեռանկարները, որոնք սպասում են միասնական Եվրոպային:

 

«Ղեկավարները, որոնք իշխանության գլուխ են կանգնած Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում: Այդ ամենն ինձ դուր չի գալիս: Եվրոպան խնդիրներ ունի միգրանտների եւ ֆերմերների հետ: Ինձ դուր չի գալիս նրա քաղաքական գործիչների քամահրանքը: Ինչպես ձախերի, այնպես Էլ աջերի»,- հավելել Է Դեպարդիեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: