Հեռուստադիտողների կողմից սիրված «Ֆուլ հաուս» սիթքոմը հեռուստաէկրան կվերադառնա սեպտեմբերի 14-ից: Երրորդ երթերաշրջանում հեռուստադիտողը ևս ծիծաղելու առիթներ շատ է ունենալու: Կլինեն ինչպես արդեն սիրված դերասանները, այնպես էլ նորերը, ովքեր իրենց մարմնավորած կերպարներով նոր շունչ կտան սիթքոմին: Blognews.am-ը ներկա է եղել սիթքոմի նկարահանումներին և զրուցել դերասանների հետ:
Հեռուստադիտողների սիրելի կերպարներից մեկը՝ տիկին Տամառան, ում մարմնավորում է Մարջան Ավետիսյանը, այս եթերաշրջանում էլ հանգիստ չի տալու Մուշեղին՝ նույն Գրիգոր Դանիելյանին: Դերասանուհու համար սիթքոմն արդեն ընտանիք է դարձել, և հենց այդ պատճառով էլ նա որոշեց չբացահայտել ընտանիքի գաղտնիքները, փոխարենը՝ ավելի քան համոզված է՝ երրորդ եթերաշրջանը շատ հետաքրքիր է լինելու. «Եթե դերասանը տանը նստած կարդում է տեքսը և կարողանում է ծիծաղել՝ որևէ մեկի հետ չկիսվելով, ապա դրա համար միայն պետք է շնորհակալ լինել սցենարիստներին»:
Շարունակությունը` այստեղ: