ԱՄՆ-ում կյանքից հեռացել է հայտնի մաֆիոզ Ջոն Ռիջին, ով եղել է լայն ճանաչում ստացած «Սոպրանոյի կլանը» հեռուստասերիալի հերոսի նախատիպը:
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, իրավապահները չեն հայտնել 90-ամյա հանցագործի մահվան պատճառը: Ըստ նրանց՝ Ռիջին շարունակել է ղեկավարել «ընտանիքի» գործերն անգամ բանտում եղած ժամանակ:
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի պետական բյուրոյի ղեկավարի նախկին տեղակալ Ռոբերտ Բոսինոն վերհիշել է, որ Ռիջին անչափ հարգված ու սիրված մարդ է եղել:
«Մարդիկ նրան շատ էին սիրում և հրաժարվում էին համագործակցել մեզ հետ: Դա լուրջ խնդիր էր: Երբ մենք նրան վերջապես ձերբակալեցինք ու բանտ տեղափոխեցինք, բոլորը վեր կացան' տեսնելով ներս մտնող Ռիջիին: Նա շատ տպավորիչ էր»,- պատմել է Բոսինոն:
Աղբյուրը հավելում է, որ 2003թ. Ռիջին ընդունել է իր մեղքը գործարար Սթեյթեն Այլենդի սպանության գործում: