Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը չորս տարվա հարաբերական դադարից հետո այս շրջանում ակտիվ աշխատանքային փուլում է՝ նոր տեսահոլովակ, նոր ծրագրեր, բենդի կազմավորում, մենահամերգ և այլն: Life.panorama.am-ին երգչուհին պատմեց, որ հայ հանդիսատեսի՝ իրեն ընդունելու ջերմությունից ցնցված է. «Երբ սովորում էի Իսպանիայում և ստիպված էի երգարվեստում հարաբերական դադար տալ, ես հասկանում էի, որ գուցե նաև մոռացվեմ, որովհետև հեշտ է մոռացվել, բայց երբ վերադարձա, հասկացա, որ իմ հավատարիմ հանդիսատեսը ինձ սպասում էր: Իսկապես, իմ հանդիսատեսից ես շատ շնորհակալ եմ նման ընդունելության համար, նրանց վերաբերմունքը ինձ մեծ ուժ է տալիս, որպեսզի էլ ավելի աշխատեմ»:
Շարունակությունը` այստեղ: