Շարունակելով ներկայացնել հայ հայտնիների Street Fashion ոճի կերպարները՝ ESem.am-ն այս անգամ փորփրել է երգչուհի Աստղիկ Սաֆարյանի «զգեստապահարանը» և առանձնացրել երգչուհու «փողոցային» հագուստներով լուսանկարները :)

 

 

Տարվա մեծ մասը Եվրոպայում բնակվող ու շրջագայող երգչուհու լուսանկարներից կարելի է ենթադրել, որ հագուստի մեծ ընտրանի ունի :) Ամեն լուսանկարում Աստղիկը նոր հագուստով է :) Նրա պահարանում գերակշռող են ջինսե կարճ շորտերն ու կիսաշրջազգեստները, սպորտային բլուզներն ու բաճկոնները: Երգչուհուն հաճախ կարող ենք տեսնել սպորտային կոշիկներով ու կեդերով :)

 

 

Եվրոպայում սովորող Աստղիկը հազվադեպ փողոց է դուրս գալիս նաև բարձրակրունկ կոշիկներով, որոնք հագնում է նեղ ջինսերի կամ մատիտ-կիսաշրջազգեստների հետ, որոնք գրեթե երբեք նորաձևությունից դուրս չեն գալիս :)

Աստղիկ Սաֆարյանի «փողոցային» հագուստին կարող եք ծանոթանալ ESem.am-ի առանձնացրած լուսանկարների միջոցով :)

 


Ներկայացրեց Մարիա Բաղդասարյանը