«Շանթ» հեռուստաընկերության» «Իմ անունն է», «X ֆակտոր» եւ «Պրեմիերա» նախագծերից հայտնի դարձած երգչուհի Լենա Ղազարյանը Life.panorama.am-ի այսօվա զրուցակիցն է: Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ նախագծերից հետո լռությունը պայմանավորված կլինի նոր եւ առավել տպավորիչ վերադարձով. «Այս շրջանում դեռ լուռ եմ, բայց վերադարձս կարող է ավելի տպավորիչ լինել: Ամեն բան անում եմ, որպեսզի այս տարի ներկայացնեմ իմ տեսահոլովակը, որը կլինի Նիկ Էգիբյանի եւ Գայանե Ավետիսյանի հեղինակած «Ամառը ցուրտ է» կոչվող երգի հիման վրա»,- նշեց երիտասարդ երգչուհին:
Բոլորովին վերջերս ավարտելով Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջը՝ Լենան նպատակ ունի շարունակել երաժշտական կրթությունը. «Ցանկություն ունեմ ընդունվել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա եւ երաժշտական կրթությունս ավելի ամրապնդել: Առհասարակ, ճիշտ եմ գտնում այս ասպարեզ հաստատվելուց առաջ երաժշտական կայուն եւ խորը գիտելիքներ ձեռք բերեմ, որպեսզի արածս գործը առավել կիրթ լինի»,- նկատեց նա:
Շարունակությունը `այստեղ: