Life.panorama.am-ի զրուցակիցն է Լենա Ղազարյանը: Երգչուհին պատմեց, որ այս օրերին զբաղված է տարբեր համերգներով ու նոր երգով, որը բոլորովին վերջերս է գրել.
«Նոր երգ ունեմ՝ կրկին գեղեցիկ սիրո մասին: Հիմա գործիքավորման ընթացքի մեջ է, հնարավոր է, որ այն նաեւ տեսահոլովակ ունենա»,- նշեց երգչուհին:
Արդեն մեկ տարի է, ինչ Լենան ստեղծագործում է, իր խոսքով՝ այդ հատկությունն իր մեջ արթնացել է սիրահարվելուն զուգահեռ.
«Մեկ տարի առաջ սիրահարվեցի ու դրան զուհագեռ սկսեցի ստեղծագործել: Հիմա մուսան գալիս է եւ ուրախ, եւ տխուր պահերին, բայց հիմնականում կեսգիշերից հետո: Իհարկե, հասկանում եմ, որ մեր հարեւաններին խանգարում եմ, բայց շնորհակալ եմ նրանց, որ չեն սրտնեղում եւ չեն բողոքում: Վստահ եմ՝ իմ աշխատանքներով ուրախանում են»,- հավելեց Լենան:
Հետաքրքրվելով, թե ինչպես է երգչուհին ամառն անցկացնում եւ որտե՞ղ է կազմակերպելու հանգիստը, պատասխանեց.
«Այս տարի երկրից հաստատ չեմ մեկնի, քանի որ չեմ ուզում սիրելիիցս հեռու լինել: Փոխարենը' ժամանակ առ ժամանակ ընտանիքիս, ընկերներիս, սիրելիիս ու նրա ընտանիքի հետ միասին հաճախ ենք մեր ժամանցը կազմակերպում Հայաստանի սահմաններում: Երբ ժամանակդ անցկացնում ես սիրելիներիդ հետ, վայրն այլեւս կարեւոր չի լինում: Ի դեպ՝ սիրում եմ խաղաղ ու առանց աղմուկի անցկացնել հանգիստս, քանի որ տարվա ընթացքում հոգնում եմ աղմուկից»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։