FHM միջազգային ամսագրի ռուսական հրատարակչությունը հրապարակել է մոլորակի հարյուր ամենասեքսուալ կանանց ցուցակը, որում հայտնվել են Pole-dance ոճում աշխարհի չեմպիոնուհի VARDA-ն և Քիմ Քարդաշյանը: VARDA-ն զբաղեցրել է 36-րդ տեղը, իսկ Քիմը` 18-րդ:
Ցուցակում հայտնվել են նաև այնպիսի հայտնի կանայք, ինչպիսիք են` Մեգան Ֆոքսը (31-րդ տեղ), Բեյոնսեն (25-րդ տեղ), Միլա Կունիսը (19-րդ տեղ), Քիմ Քարդաշյանը (18-րդ տեղ), Աննա Սեդոկովան (12 տեղ), Շակիրան (10-րդ տեղ), Ռիհաննան (9-րդ տեղ), Իրինա Շեյքը (7-րդ տեղ), Վերա Բրեժնևան (4-րդ տեղ): Ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է մոդել Քեյթ Ափթոնը: