Esem.am-ը շարունակում է հայտնիներից հետաքրքրվել ամառային տրամադրության, հանգստիմասին: Այս անգամ մեր «ամառային հյուրասենյակում» է հայտնվել մոդել, սերիալային դերասանուհի Շուշան Երիցյանը:
- Այս ամռանը որտե՞ղ և ո՞ւմ հետ եք մտադիր հանգստանալ:
- Պլաններ կան այս տարի ընտանքիս ու ընկերներիս հետ օգոստոսին մեկնել Երոպա. տեսնենք՝ ինչպես կստացվի: Ուզում ենք մեծ շրջապատով գնալ՝ սկզբում՝ Իսպանիա, այնուհետև՝ Ֆրանսիա, Մոնակո:
- Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգստի կողմնակից ես:
- Ակտիվ, քանի որ ինքս էլ ակտիվ մարդ եմ: 22 տարեկան եմ, իմ եռուն շրջանն է. սիրում եմ ակտիվ լինել: Առհասարակ ամեն ինչի ակտիվ տարբերակն եմ նախընտրում:
- Նախընտրում ես Հայաստանո՞ւմ այն անցկացնել, թե՞ դրսում:
- Կարևոր չէ վայրը, կարևորը՝ միջավայրն է, շրջապատի մարդիկ, հոգեվիճակը: Սիրում եմ արև, ջուր, ծովափ:
- Ըստ քեզ` ամռան հանգստի լավագույն տարբերակը ո՞րն է:
- Պետք է նախ գործերն ավարտին հասցնել, հետո միայն հանգստի մեկնել: Այն պետք է ջերմ միջավայրում անցկացնել, որտեղ չեն լինի աշխատանքային թեմաներ, կլինի ծով, արև, երեկոյան՝ լավ երաժշտություն:
- Ինչի՞ միջոցով կարելի է կոտրել ամռան տապը. ի՞նչն է ամռան լավագույն ընկերը:
- Շոգի հետ կապված երբեք խնդիրներ չեմ ունենաում. ինձ համար հաճելի է շոգը: Ամռան երեք ամիսների ընթացքում էլ, եթե Հայաստանում եմ լինում, լողավազան եմ գնում. համ հովանում եմ, համ էլ արևայրուք եմ ընդունում:
- Հագուստի ի՞նչ գույներ ես նախընտրում ամռանը:
- Հիմնականում սպիտակ, գունավոր հագուստ եմ հագնում: Նախընտրում եմ թեթև կտորներից ծաղկավոր զգեստները:
- Քեզ համար ի՞նչ գույնով է ասոցացվում ամառը:
- Մանուշակագույն:
- Նախորդ տարիների հանգստից ո՞րն է առավել տպավորվել:
- Անցած տարվա հանգիստս չեմ մոռանա: Ողջ ամռան ընթացքում տարբեր երկրներում եմ եղել, անմոռանալի օրեր եմ ունեցել: Եղել եմ Եգիպտոսում, Վրաստանում, Չինաստանում: Հասցրել եմ հա՛մ աշխատել, հա՛մ հանգստանալ. ձեռքբերումներով լինի տարի եմ ունեցել:
Ամառային հարցուփորձը` Արևիկ Իսաջանյանի