Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է նախկին «Չորս տարբերակ» խմբի մեներգչուհիներից Նարինե Մկրտումյանը:

 

-«Չորս տարբերակ» խումբը վաղուց այլեւս չի գործում, հետաքրքիր է՝ ինչով եք այժմզբաղված:

- Իմ կոչումը երգելն է, ուստի շատերի նման երգում եմ ակումբներում եւ ռեստորաններում, բայց պետք է նկատեմ, որ չեմ երգում իմ երգերը, այլ հնչեցնում եմ արտասահմանյան հիթեր: Երբ մարդիկ կորպորատիվ միջոցառումների ժամանակ հոգնում են հայակական երգերից, այդ ժամանակ ես եմ գալիս եւ հնչեցնում եմ համաշխարհային կատարումներ:

 

-Իսկ ի՞նչն է պատճառը, որ հրաժարվում եք երգել Ձեր երգացանկից կատարումներ:

-   Որովհետեւ մարդիկ ուրախանում են արտասահմանյան հիթերի ներքո, դա է պահանջարկը: Բացի այդ անհատական երգերս քիչ են:

 

Շարունակությունը` այստեղ: