Հոլիվուդյան դերասաններ Շառլիզ Թերոնը եւ Շոն Փենը բաժանվել են մեկուկես տարվա հարաբերություններից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է US Weekly հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Խզման նախաձեռնող Է դարձել 39-ամյա դերասանուհին:
Ըստ հրատարակության տեղեկատվության՝ Թերոնը նշանը հետ տալու որոշում Է կայացրել Կաննի փառատոնից հետո, որտեղ նրան ուղեկցել Է Փենը: Ինչպես նշել Է E! Online-ը, վերջին անգամ դերասանները միասին հայտնվել են Life Ball բարեգործական միջոցառման ժամանակ, որը կայացել Է մայիսի 16-ին Վիեննայում:
Դերասաններն սկսել Էին հանդիպել 2013 թվականի դեկտեմբերին, իսկ մեկ տարի անց նրանք որոշել Էին ամուսնանալ: Հարսանիքի պաշտոնական օրը չի հաղորդվել: Մարտ ամսին զույգի ընկերները պատմել են, որ Փենը որոշել Է որդեգրել Թերոնի երեքամյա որդուն:
Շառլիզ Թերոնը, որը խաղացել Է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սատանայի փաստաբանը», «Քաղցր նոյեմբեր» եւ «Հրեշը» (վերջինը նրան «Օսկար» Է բերել), Հարավային Աֆրիկայի Հանրապետությունից տղայի Է որդեգրել 2012 թվականի մարտին եւ նրան անվանել Ջեքսոն: Դերասանուհին կենսաբանական երեխաներ չունի:
54-ամյա Շոն Փենը, որը նկարահանվել Է, մասնավորապես, «Կարմիր բարակ գիծ», «21 գրամ» եւ «Կենաց ծառը» կինոնկարներում, արդեն դաստիարակում Է որդուն եւ դստերը դերասանուհի Ռոբին Ռայթի հետ ամուսնությունից: