Երգչուհի Քրիստինե Պեպելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Լոս Անջելեսում բնակվող հարգելի հայրենակիցներ։

 

Հաշվի առնելով մեր երկրի պատերազմական իրավիճակն ու մարդկային կորուստները, ես ստիպված եմ չեղյալ հայտարարել Ապրիլի 8-ին նախապես հայտարարված իմ մենահամերգը և վերադառնալ Հայաստան։

 

Այս օրերին մեր էմոցիաները պետք են ոչ թե համերգային դահլիճներում,այլ սահմաններում:

 

Վստահ եմ, որ առաջիկայում կհանդիպենք ու միմյանց կշնորհավորենք մեր հերթական հաղթանակի առթիվ:
Մենք ուժեղ ենք...մենք հաղթելու ենք։


Աղոթենք մեր հայրենիքի խաղաղության ու մեր զինվորների համար։


Հարգանքներով՝ Քրիստինե Պեպելյան»։