Esem.am-ի հայտնի է դարձել, որ երգիչ Արման Հովհաննիսյանն ու ռուս երգչուհի Վալերիան զուգերգով հանդես կգան: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Արման Հովհաննիսյանի PR մենեջեր Լուսինե Արշակյանը, ով էլ հաստատեց այն՝  նշելով. «Այո, առաջիկայում սպասվում է նոր զուգերգ Արման Հովհաննիսյանի և Վալերիայի կատարմամբ»:

 

Տեղեկացնենք, որ երգը կոչվում է «Սեր իմ անուշ». այն երկլեզու ստեղծագործություն է՝ հայերենով, և ռուսերենով: Զուգերգի երաժշտությունը գրել է Արսեն Գրիգորյանը, բառերը` Ավետ Բարսեղյանը, իսկ գործիքավորումն արել է Կարեն Սևակը:

 

ESem.am-ի հարցին՝ երգը տեսահոլովակ կունենա՞, թե՞ ոչ, Լուսինե Արշակյանն ասաց. «Տեսահոլովակի հետ կապված որևէ տեղեկություն այս պահին չենք կարող հայտնել»:

 


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը