Երիտասարդ դերասան Հայկ Չոմոյանը Life.panorama.am-ին այսօր պատմեց, որ «Հարազատ թշանամի» հեռուստասերիալից հետո որոշել է կենտրոնանալ թատրոնի վրա. «Այս պահին շատ հեռուստատեսային առաջարկներ ունեմ, բայց որոշել եմ որոշ ժամանակ կենտրոնանալ թատրոնի վրա, քանի որ նոր եմ այդ մեծ աշխարհ մուտք գործում. այսուհետ ինձ կարող են տեսնել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում»,- նշեց դերասանը:
Հայկը նշեց նաև, որ առաջարկներ ստանալիս, իր համար կարևոր չէ, թե ում կողմից է այն ստանում. «Ինձ համար ոչ թե գլխավորը հեռուստատեսությունն է, ով առաջարկ է ինձ անում, այլ այն գործը, որտեղ ներգավված կլինեմ ես, կարևորը գործի լրջությունն է և արտադրանքի պիտանելիությունը»,- ընդգծեց նա:
Շարունակությունը` այստեղ: