Bravo.am-ը գրում է.
Պարուհի, հաղորդավարուհի Մարինա Մարտիրոսյանի կյանքը մայրանալուց հետո ամբողջովին փոխվել է: Մարինան ու ամուսինը՝ Արթուրը մեկ դուստր եւ մեկ որդի ունեն: Պարուհին հիմա այլ կերպ է նայում կյանքին:
«Երեխաներիս ծնունդն արդեն իսկ մեծ հաջողություն է մեզ համար, նաեւ նրանով, որ իմ եւ ամուսնուս սերը միմյանց նկատմամբ էլ ավելի մեծացավ: Նյութական առումով առանձնապես ոչ մի փոփոխություն չի եղել: Գոհ եմ այն ամենից, ինչ ունենք հիմա, չնայած ես էլ, ամուսինս էլ միշտ ձգտում ենք ավելիին»,- մեզ հետ զրույցում անկեղծացել է Մարինան:
Զույգը կողմնակից է մեծ ընտանիք ունենալուն. «Ես սիրում եմ, երբ ընտանիքը մեծ է: Չէի ուզենա սահմանափակվել երկու բալիկով, բայց տարիքի առումով մտավախություն ունեմ»:
Շարունակությունը` այստեղ: