Նա վարում էր “Արեւներ” եւ “Պարահանդես” հեռուստատեսային նախագծերը, դասավանդում էր Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժնում, ինչպես նաեւ “Արեւներ” մանկապատանեկան երգի անսամբլում: Այս ամենը թողնելով անցյալում' պարուհի, հաղորդավարուհի Մարինա Մարիտիրոսյանն 2011-ին ամուսնացավ եւ բնակություն հաստատեց Մոսկվայում:
Ընտանիք կազմելուն պատրաստ էր, բայց որ կապրի Ռուսաստանի մայրաքաղաքում, չի էլ ենթադրել.“Համերգներով շատ եմ եղել այնտեղ, հյուրի կարգավիճակում քաղաքը հավանել էի, բայց միայն այդքանը”,-BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացել է նա:
Պարուհու եւ ամուսնու ծանոթությունը բավական հետաքրքիր է եղել. նախ Արթուրն իր ապագա կնոջը տեսել է եթերում, իսկ հետո զույգի միջեւ “միջնորդի” դերը ստանձնել է Մարինայի ապագա սկեսուրը.“Չեմ ասի, թե իմ երազած հանդիպումն էր. այն ավելի գեղեցիկ ստացվեց, քան սպասում էի:): Հենց այսպիսի ամուսնու մասին եմ երազել”:
Շարունակությունը՝ այստեղ: