Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը պլանավորել են հունիսի 15-ին փակել «Դիսնեյլենդ»-ն իրենց դստեր՝ Նորթ Ուեսթի ծննդյան երկրորդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Անահիա քաղաքում գտնվող Disneyland's Magic Kingdom-ը փակ կլինի հանրության համար և միայն բաց կլինի Ուեսթի և Քարդաշյանի ընտանիքի և ընկերների համար:

 

Նախորդ տարի իր և Ուեսթի դստեր ծննդյան օրվա խնջույքը Քիմ Քարդաշյանն անվանել էր Kidchella:

 

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը հաստատել էր, որ սպասում է երկրորդ երեխայի ծննդյանը: