Ժամանակ առ ժամանակ համացանցում են հայտնվում հայտնի մարդկանց լուսանկարները՝ մատնանշելով, որ նրանք հարում են տարբեր աղանդավորական շարժումների: Վերջին օրերին նման լուրերը նոր ալիքով են տարածվել, այդ նպատակով Life.panorama.am-ը այսօր փորձեց լսել մեկնաբանություններ հենց «մեղադրվողներից»:


Դերասանուհի Լիլի Էլբակյանը նման խոսակցությունների տարածման վերաբերյալ հայտնելով իր վրդովմունքը՝  նշեց. «Եթե ես մտածեմ, որ գնում եմ մի վայր, որը աղանդ է, ապա ես երբեք չեմ գնա տվյալ վայրը: Ես ինքս ունեմ հատուկ վերաբերմունք և մեր Առաքելական Եկեղեցու նկատմամբ, որը շատ սիրում եմ և այցելում եմ, և նաև այցելում եմ «Ռեմա եկեղեցի»-ն, որը շատ սիրում եմ և աղանդ չեմ համարում, որովհետև այնտեղ բացի կենդանի Աստծո խոսքից ոչինչ չի քարոզվում: Կարծում եմ՝ իմ իրավունքն է, իմ հավատքն է, ես ուր ցանկանամ, այնտեղ էլ կգնամ և կպաշտեմ իմ Աստծուն, որովհետև Աստված ամենուրեք է, Աստված միայն Առաքելական Եկեղեցու պատերի մեջ չէ, գլխավորը նրան պաշտելն է: Նույն Աստվածաշնչում ասվում է՝«Որտեղ հավաքվում են երկու-երեք, ես այնտեղ եմ», այն եկեղեցին որտեղ ես գնում եմ, ոչ մի բառով, ոչ մի տառով չի շեղվում Կտակարանից: Ես ինձ աղանդավոր չեմ համարում»:


Շարունակությունը` այստեղ: