21-րդ դարում նորաձև լինելը պարտադիր պայման է. չէ՞ որ հիմա կան տասնյակ միջոցներ՝ հետևելու նորաձևությանն ու այն հարմարեցնելու քո կազմվածքին, նախասիրած ոճին։ BlogNews.am-ը շարունակում է ներկայացնել հայ ոճաբանների կարծիքներն այս սեզոնի թրենդների ու հակաթրենդների մասին, որոնք ևս կօգնեն քեզ։
Ոճաբան Արայիկ Գաբաջյանն առանձնացրեց այս սեզոնի գլխավոր թրենդները, միևնույն ժամանակ նշեց, որ դրանց գերին դառնալ պետք չէ. պետք է վերցնել դետալներ ու անպայման հաշվի առնել սեփական կազմվածքի առանձնահատկությունները։
Արայիկի փոխանցմամբ՝ գույներից այս տարի նորաձև են վայրի մանուշակագույնը, նարնջագույնի և մոխրագույնի համադրությունը, կանաչի և կապույտի բոլոր երանգներն ու սպիտակը, որն ամեն տարի էլ թրենդային է։
Եվ այսպես, այս տարվա թրենդներն են.
Լայն պիջակները, որոնք աչք ծակող գույն ունեն, շղարշե վերարկուները
Շարունակությունը` այստեղ: