Երգչուհի Սիլվա Հակոբյանը երեկ իր ֆեսյբուքյան էջում լուսանկար էր հրապարակել հետևյալ գրառմամբ՝ «Պատրաստվում եմ ձեր դատին հանձնել նոր երգ և տեսահոլովակ։ Հույս ունեմ, որ այն ձեզ շատ դուր կգա»: Երգչուհու նոր աշխատանքի մանրամասներին ծանոթանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Սիլվա Հակոբյանի պրոդյուսեր-հայրիկի հետ, ով մեզ հետ զրույցում նոր տեսահոլովակի հետ կապված որոշ տեղեկություններ և անդրադարձավ նաև Սիլվա Հակոբյանին քննադատողներին:
Սիլվայի հայրիկի՝ Հակոբ Հակոբյանի, խոսքերով նախատեսվելիք տեսահոլովակը առաջիկա մեկ ամսում կներկայացվի հանրության դատին. «Ճիշտն ասած, այն երգը, որի հիման վրա տեսահոլովակ շուտով կնկարահանվի, դեռ գործիքավորման փուլում է:
Միտքը շատ արագ հղացավ՝ գրեթե երկու օրվա ընթացքում, Սիլվան ասաց՝ պապ արդեն ֆեյսբուքյան էջումս գրում եմ, որ տեսահոլովակ է լինելու, ես էլ ասացի, գրի, որ պատասխանատվությունից ելնելով ավելի պարտավորված ակտիվորեն աշխատենք: Թե ո՞վ կլինի տեսահոլովակի ռեժիսորը և որտե՞ղ կկայանա նկարահանումները, դեռ չգիտենք, միայն պարզ է երգի ընտրությունը, անունն էլ դեռ հստակ չի որոշվել, միայն կնշեմ, որ լինելու է ռիթմիկ, պարային գեղեցիկ երգ, բայց ոչ 6/8 չափի»,- նշեց Սիլվա Հակոբյանի պրոդյուսերը:
Շարունակությունը` այստեղ: