Երեկ «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի կատարումն արժանացավ բարձր գնահատանքի: Ոգևորությունը կրկնապատկվեց, երբ մեր թիմը անցավ եզրափակիչ փուլ: Life.panorama.am-ը այսօր զրուցեց երգիչ Արթուր Իսպիրյանի հետ, ով տեղեկացրեց, որ այսօր է դիտել «Genealogy» խմբի կատարումը. «Շատ հիանալի կատարում էր, իսկապես ինձ շատ դուր եկավ. պետք է նշեմ, որ ինձ համար քառակի անգամ ավելի լավն էր այս կատարումը, քան տեսահոլովակը, այն, ինչ կատարվել էր բեմում ավելի ազդեցիկ էր:


«Genealogy» խմբի ելույթն  ինձ հիշեցրեց ինչ-որ ամերիկյան մյուզիքլ: Ես ուրախ և գոհ եմ: Տարիների փորձը ցույց է տվել, որ այս մրցույթին լավ երգ հարկավոր չէ, այս մրցույթին տափակ երգ է պետք, ինձ համար Եվրատեսիլը տափակ երգի մրցույթ է: Այսքան ժամանակ այն կատարողներին, որոնց ես հավանել եմ, լուրջ տեղեր չեն զբաղեցրել, դրա համար ես այնքան էլ լավ կարծիք չունեմ այս մրցույթի վերաբերյալ»: Իսպիրյանը նկատեց, որ երգի բովանդակության մեջ փոխոխություն է կատարվել, և բոլորին նյարդայնացնող «baby» բառը փոխարինվել էր «listen»-ով:


Շարունակությունը` այստեղ: