Լուիզա Ներսիսյանի ստեղծագործական կյանքում այս շրջանում նորությունների պակաս չի զգացվում: Օրեր առաջ արտերկրից վերադարձած դերասանուհին BRAVO.am-ի հետ խոսել է Միացյալ Նահանգներ այցի, ամերիկյան «Tangerine» ֆիլմում նկարահանվելու մասին եւ ոչ միայն:

 

«Ամերիկա այցս գործնական բնույթ ուներ. մայիսի 9-ին մասնակցեցի «World Armenian Entertainment Awards» ամենամյա երկրորդ մրցանակաբաշխությանը, ինչպես նաեւ գործնական հանդիպումներ եւ քննարկումներ ունեցա ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի հետ: Իմ եւ Արսեն Գրիգորյանի մասնակցությամբ «Tangerine» ֆիլմը շուտով միջազգային մի քանի փառատոնի կմասնակցի Անգլիայում եւ Չեխիայում. քննարկում էինք, թե ով որտեղ է ներկա լինելու»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ ֆիլմը կմասնակցի նաեւ «Ոսկե ծիրան» փառատոնին:

 

Շարունակությունը` այստեղ: