Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանն է, ում, տևական ժամանակ է, չենք տեսնում էկրաններին:
-Պարոն Ներսիսյան, հեռուստադիտողների մի մեծ բանակ հասցրել է Ձեզ և Նելլի Խերանյանին կարոտել: Ինչո՞ւ չենք տեսնում ձեզ էկրաններին:
- Երախտապարտ և շնորհակալ ենք մեր հանդիսատեսից և հեռուստադիտողից, նաև Սփյուռքում գտնվող բոլոր այն մարդկանցից, ովքեր հետաքրքրվում են մեր ստեղծագործական գործունեությամբ: Ընդհանրապես, ճիշտ է, երբ դերասանին, արտիստին կարոտում է իր հանդիսատեսը: Դերասանը ևս պետք է չափի զգացում ունենա և թույլ չտա, որ նրանք իրենից ձանձրանան: Մեր կողմից երբեք աննպատակ չի եղել որևէ տեղ երևալը՝ լինի դա հեռուստատեսություն, կամ մեկ այլ հարթակ: Առաջարկները, որոնք այսօր էլ կան և քննարկվում են, պետք է համապատասխանեն մեր իսկ կողմից դրված չափանիշներին:
-Այսօր միայն թատերակա՞ն գործունեությամբ եք զբաղվում, թե՞ մեզ համար այլ նորություններ ևս ունեք:
-Գիտեք, թատրոնը և թատերական գործունեությունը մեր կյանքն է և այն անվերջանալի է, շարունակական: Թատրոնում ևս շատ ծրագրեր կան: Նաև առաջարկություններ ունենք հեռուստատեսությունից, այժմ քննարկման փուլում են: Մեկ մեծակտավ գեղարվեստական ֆիլմի ստեղծագործական խմբի հետ բանակցություններ են ընթանում, տեսնենք՝ արդյունքում ինչ կստացվի: Այնպես որ, ծրագրերը շատ են, Աստված տա՝ իրականանան:
Շարունակությունը` այստեղ: