«Լեդի ֆուրշեթ» ընկերությունը դարձավ երեք տարեկան:
«Լեդի ֆուրշեթ»-ի տարեդարձին ներկա էին երգիչ-երգչուհիներ՝ Նարեկ Մակարյանը, Թինա Քեյը , Լալի Սահակյանը, Ավո Ադամյանը, Օլգա Այվազյանը, Ռիչարդ Մադլենյանը և մի շարք այլ ճանաչված մարդիկ: Երեկոն վարեց հաղորդավարուհի Դինա Ակոպովնան:
Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև www.ladylife.am կայքի շնորհանդեսը, որը «Լեդի ֆուրշեթ» ընկերության նոր նախագիծն է:
Ընկերության հիմնադիր Արմեն Խլղաթյանը հավելեց նաև, որ Ladylife.am կայքը նոր գաղափարների, արժեհամակարգի և լավը տեսնելու, զգալու համախմբումն է: Այն սովորեցնում է բոլորին, թե ինչպիսին պետք է լինի իրական լեդին՝ քաղաքավարության կանոններ, էթիկայի կանոններ, խնամքի գաղտնիքներ, որոնք մեզ են նարկայացնում մեր լավագույն գեղեցկության սրահների լավագույն աշխատակիցները և այլ մասնագետներ:
«Իսկապես երջանիկ եմ, որ զբաղվում եմ հենց այս աշխատանքով, քանի որ մեր գործը կապված է բացառապես ուրախ առիթների հետ»,- ասաց Արմեն Խլղաթյանը: