Այս շաբաթ ֆեյսբուքյան հիմնական ակտիվիստները Սիրուշոն և Լիլիթ Հովհաննիսյանն էին:
Լիլիթն իր էջի միջոցով հրավիրել է իր երկրպագուներին մասնակցել Վալենտինի օրվան նվիրված միջոցառմանը.
<< Սիրելիներս,փետրվարի 14-ին, ժամը 19.00-ին, Ա.Խաչատրյան համերգասրասհում տեղի է ունենալու շատ գեղեցիկ համերգ՝ իմ, Էրիկի և Մարտին Մկրտչյանի մասնակցությամբ:
համեցեք ... :) մեծ սիրով կսպասեմ ձեզ ♥ ♥ ♥
անակնկալ՝ ......խոստանում եմ :))))) >>:
Ապա, օրեր անց նաև տեղեկացրեց, որ փետրվարի 14-ին պատրաստվում է իր ունկնդրի դատին ներկայացնել նոր տեսահոլովակ.
<<Ահա եկավ այն պահը,երբ ես ձեզ պիտի ասեմ,թե ի՞նչ է սպասվում ՇՈՒՏՈՎ :) ...............................................................Սիրելիներս,փետրվարի 14-ին ձեր դատին կհանձնեմ իմ նոր տեսահոլովակը ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥>>:
Իսկ շաբաթը Լիլլիթ Հովհաննիսյանն ամփոփեց հետևյալ գրառումով. <<Սիրելիներս, քանի որ տեսահոլովակիս պրեմիերան տեղի է ունենալու փետրվարի 14-ին, ապա հասկանալի է, որ այն ՍԻՐՈ մասին է :) իսկ թե ի՞նչ սիրո մասին...կռահեք ինքներդ....:)))))>>:
Ի տարբերություն Լիլիթի <<գործնական>> գրառումների՝ Սիրուշոն այս շաբաթ լուսանկարների միջոցով էր ներկայացնում իր նախընտրած հանգստի տարբերակները:
Տեղադրելով այս լուսանկարը՝ երգչուհին հետևյալ մեկնաբանությունն էր արել.
<<Շուրջ 2500մ բարձրություն, 30մ խորություն (օվկիանոս)>>:
Ապա ևս մի քանի լուսանկարներ էր ավելացրել իր ձմեռային հանգստից և գրել, թե ինչպես է անցկացնում իր կիրակին. <<Sunday>>: