Այսօր ամերիկյան կինոյի և թատրոնի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ալ Պաչինոյի (Ալֆրեդո Ջեյմս «Ալ» Պաչինո) ծննդյան օրն է:
Դերասանը ծնվել է 1940 թվականի ապրիլի 25-ին, ԱՄՆ Նյու Յորք քաղաքում:
Ալ Պաչինոյի առաջին դերը կինոյում եղել է 1969 թվականին «Ես, Նատալին» ֆիլմում, որտեղ դերասանը խաղում էր երկրորդական դեր: 1971 թվականին նա նկարահանվեց իր երկրորդ ֆիլմում՝ «Խուճապ Նիդլ Պարկում»՝ արդեն հանդես գալով ֆիլմի գլխավոր դերում: Հենց այս ֆիլմում էլ դերասանին նկատեց Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան և հրավիրեց նրան նկարահանվելու իր «Կնքահայրը» ֆիլմում՝ Մայքլ Կորլեոնեի դերում, ինչն էլ դարձավ Ալ Պաչինոյի հաջողակ կինոկարիերայի սկիզբը:
Բացի կինոյից, Ալ Պաչինոն հանդիսանում է նաև թատրոնի հայտնի դերասան: 1969 և 1977 թվականներին նա արժանացել է բարձր վարկանիշ ունեցող «Տոնի» թատերական մրցանակի:
Ալ Պաչինոն երբեք ամուսնացած չի եղել, սակայն սիրավեպեր է ունեցել բազմաթիվ դերասանուհիների հետ: Ներկայումս նա երեք երեխաների հայր է: