Զարուհի Բաբայանն ընդամենը 20 օր առաջ է վերադարձել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից, որտեղ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում հայ համայնքը մեծ փառատոն էր կազմակերպել: «Ելույթ են ունեցել Սիդնեյ քաղաքի պարի խմբեր, երաժիշտներ, երգիչներ: Փառատոնի փակումը համերգային ծրագրով վստահվել է ինձ և Համլետ Գևորգյանին: Մենք այնտեղ էինք հրավիրված Սփյուռքի նախարարության կողմից»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:

 

Ներկա պահին մեր զրուցակիցը պատրաստվում է տեսահոլովակ նկարահանել «Կիլիկիա» երգի հիման վրա, որը կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Տեսահոլովակը հեռուստադիտողին կհանձնվի մեկ ամսից. «Այս երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու գաղափարն ինձ մոտ վաղուց էր ծնվել, քանի որ այս երգն իմ այցեքարտն եմ համարում: Զգացողություններս և մոտեցումս այս երգին այլ են:

 

Շարունակությունը` այստեղ: