Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Զարուհին սեւ, հետաքրքիր բլուզ է կրում, որը համադրել է բաց գույնի տաբատի հետ։ Նա հավաքել է մազերը, խոշոր աքսեսուարներ՝ ականջօղեր ընտրել։ Կերպարն ամբողջացրել է վառ շպարը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել։
Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին սեւ բլուզ էր կրում։ Նա գեղեցիկ սանրվածքով էր եւ նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությւոնը։ Երիտասարդ մայրիկը լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել. «Շատ գեղեցիկ եք»։