Հայաստան կատարած ութօրյա ճանապարհորդությունից հետո Քլեո Քարդաշյանն արդեն վերադարձել է Միացյալ Նահանգներ և անցել իր առօրյա զբաղմունքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով The Daily Mail-ը, լրագրողները հեռուստաաստղին Հայաստանից ստացած տպավորությունների մասին հարցեր են ուղղել մարզադահլիճ գնալու ճանապարհին' մեքենայի կայանատեղիում: «Այն գեղեցիկ էր» ,- ասել է Քլոե Քարդաշյանը և արագ բարձրացրել թեքահարթակով:
Ապրիլի 8-ին, ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքը ժամանել էր Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյանները շրջել են մայրաքաղաքով` այցելել «Մայր Հայաստանե հուշարձան և «Կասկադե համալիր` այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Լույս ապրիլի 13-ի կեսգիշերին Երևանի կարապի լճի հարևանությամբ կայացել է «Գրեմմի»-ի 21-ակի դափնեկիր Քանյե Ուեսթի բացօթյա անվճար համերգը:
Պատմական հայրենիք այցից հետո Քարդաշյանները, Քանյե Ուեսթը և երկամյա Նորթ Ուեսթը մեկնել էին պատմական քաղաք Երուսաղեմից, որտեղ Սրբոց Հակոբյաց մայրավանքում ապրիլի 13-ին տեղի էր ունեցել զույգի երկամյա դստեր մկրտության արարողությունը: Սուրբ երկիր ճամփորդությունից հետո Քլոե Քարդաշյանը վերադարձել էր ԱՄՆ, իսկ Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ աստղային զույգն իրենց դստեր հետ Փարիզում են: