Գարիկ Մարտիրոսյանի և նրա հրեա կնոջ' Ժաննա Լևինայի հայաստանյան արձակուրդները շարունակվում են: Instagram-ում 181 հազար հետևորդ ունեցող Ժաննան շարունակում է կիսվել իր տպավորություններով' ներկայացնելով Հայաստանը: Նա իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել' դրան կից կատարելով հետևյալ գրառումը.
«Հայաստանում հայտնվելու համար երկար ժամանակ բանալիներ պետք չէ փնտրել: Այս գեղեցիկ, հրաշալի և հյուրընկալ երկրի դռները միշտ բաց են, իսկ ձեր սրտի բանալին Հայաստանը շատ արագ կգտնի»: