Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված Wake Up the Souls շրջագայության շրջանակում ապրիլի 14-ին System of a Down-ը համերգ է ունեցել Լիոնում: 


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, աշխարհահռչակ խումբը ստանձնել է նաև քաղաքական հանձնառություն, և Լիոնում կայացած համերգն սկսվել է հզոր անիմացիոն տեսահոլովակով, որում ներկայացվել է Հայոց ցեղասպանության պատմությունը: Համերգին ներկա են եղել հազարավոր երկրպագուներ:

 

Աշխարհահռչակ խումբը Սերժ Թանկյանիգլխավորությամբ ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 7 համերգ է նախատեսելԵվրոպայումՎերջինը տեղի կունենա ապրիլի23-ին՝ Երևանում:  


Լուսանկարը` System of a Down-ի ֆեյսբուքյան էջից