Դուդուկահար Գևորգ Դաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ես և Գուրգենը հրավիրված էինք Վահագն Հովնանյանի կողմից` ներկայացնելու Քարդաշյաններին հայկական երգն ու դուդուկը' կենդանի կատարմամբ: Ես նվիրեցի նրանց իմ սկավառակը և դուդուկ: Քիմը ասաց, որ որոշել է օգտագործել մեր ազգային նվագարանի հնչյունները իր նոր ֆիլմում»: