Life.Panorama.am-ն այսօր զրուցել է դերասան Գևորգ Չուլյանն է, ում հեռուստադիտողը ճանաչում և սիրում է «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» հեռուստասերիալից՝ Սամվելի կերպարում: Ի դեպ, Գևորգն ընդգրկված է «Շանթ»-ի գրեթե բոլոր նախագծերում: Երիտասարդ դերասանի հետ զրուցեցինք գործունեության, ընտանիքի և մասնագիտության մասին:


-Գևորգ, այժմ նկարահանումների մասնակցո՞ւմ եք կամ որևէ թատրոնում խաղո՞ւմ եք:


-Այս պահին մասնագիտական զբաղվածություն չունեմ: Սերիալի նկարահանումներն ինձ համար ավարտվեցին մեկ ամիս առաջ, իսկ թատրոնում չեմ աշխատում 2003 թվականից: Աշխատել եմ Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև երկու տարի՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում: Երկու թատրոններում էլ ընդգրկված եմ եղել բոլոր ներկայացումներում, Վ. Փափազյանի անվան թատրոնում գլխավոր դերակատարներից եմ եղել: Բայց հետո վերադարձա Երևան…Կոմերցիոն ներկայացումներում եմ հանդես եկել:

 

Շարունակությունը` այստեղ: