Քիչ առաջ Քիմ Քարդաշյանը, ամուսինը, դուստրը և քույրը ժամանեցին «Մարիոթ» հյուրանոց, որտեղ մնալու են իրենց հայաստանյան այցի ընթացքում։

 

NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ հյուրանոցի առջև հավաքված բազմաթիվ երկրպագուները նրանց դիմավորեցին ողջույնի բացականչություններով։ Առաջինը «Մարիոթ» մտավ Քանիե Ուեսթը փոքրիկի հետ։ Այնուհետև մեքենայից իջավ Քիմ Քարդաշյանը, որը ձեռքով ողջունեց հավաքվածներին և անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ մտավ հյուրանոց՝ կրկին չպատասխանելով ոչ մի հարցի։

 

Քարդաշյանին ուղեկցում էր նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը:

 

Տեսանյութն՝ այստեղ: