Այսօր՝ հունիսի 11-ին, երգչուհի Նառայի դստեր՝ Էլեոնորայի հարսանիքն է: NEWS.am STYLE-ի տեղեկություններով՝ աղջկա փեսացուն՝ Արամը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եղբոր որդին է: Զույգն ընկերություն է անում արդեն երեք տարի, եւ, ահա, այսօր օրինականացրեց հարաբերությունները:
NEWS.am STYLE-ը գաղտնազերծել է զույգի պսակադրության ժամն ու վայրը, որը տեղի է ունեցել Մուղնիի Սուրբ Գեւորգ եկեղեցում:
Մեզ հասած տեղեկություններով՝ Էլեոնորայի շքեղ զգեստի հեղինակն արաբ հայտնի դիզայներ է, զգեստը գնել են Լիբանանից:
Նշենք, որ Էլեոնորայի եւ Արամի հարսանիքը կշարունակվի հայտնի ռեստորաններից մեկում, իսկ առայժմ ներկայացնում ենք զույգի պսակադրության բացառիկ կադրերը՝ մաղթելով նրանց հարատեւ սեր եւ երջանկություն:
Նյութի սկզբնաղբյուր՝ NEWS.am STYLE