Այն մասին, որ դերասնուհի Նաիրա Մովսիսյանը հարսանիքի է պատրաստվում, ESem.am իրընթերցողներին տեղեկացրել է: Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում քիչ անց տեղի կունենա դերասանուհու և ընտրյալի՝ Վան Հակոբյանի պսակադրությունը:

 

 

Նշենք, որ ամուսնության յուրօրինակ առաջարկից հետո Նաիրան ու Վանը միասին էին ապրում և, ըստ Նաիրայի, մեծ ոգևորությամբ սպասում էին  հարաբերությունների օրինականացմանը:

Օրեր առաջ դերասանուհին Esem.am-ին ասել էր, որ հարսանիքի նախապատրաստական աշխատանքերը վստահել են կազմակերպիչներին: Իսկ հարսի զգեստը դերասնուհին տեղի սրահներից մեկից է վերցրել:

Թե որտեղ է լինելու տոնական խնջույքը՝ Նաիրան չհայտնեց՝ ասելով, որ ընտանեկան հավաքույթ է լինելու:

 

 


Շնորհավորեց Մերի Պողոսյանը